
-
ՄԵՐ ՄԱՍԻՆ Ընկերության մասինԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

-
ՀԱՅԱՍՏԱՆՀայաստանի մասինՀայաստանի գանձերը

-
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑՊատմական զարգացումըՑորենի բնօրրանըՀացերի արքան` լավաշըԳինու լեգենդըՀայկական կոնյակ

-
ՄԵԴԻԱ«ԽՈՀԱՆՈՑԻ ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ» ՖՈՏՈԱԼԲՈՄ«TASTY TOUR» ՖՈՏՈԱԼԲՈՄ

-
ՏՈՒՐԵՐԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԷԹՆՈ ՏՈՒՐԵՐԳԻՆՈՒ ԵՎ ԿՈՆՅԱԿԻ ՏՈՒՐԵՐԱՄԵՆՕՐՅԱ ՏՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
|
«TASTY TOUR» Ճամփորդական Ընկերությունը հայկական գյուղերում բացահայտելով ճաշատեսակների հին ու ավանդական բաղադրատոմսերը և կազմակերպելով համեղ ուղևորություններ` նպաստում է հայկական խոհանոցային ավանդույթների վերականգնմանը, խոհանոցային և գյուղական տուրիզմի զարգացմանը:
Բացահայտեք Հայաստանի համն ու բույրը «TASTY TOUR»-ի հետ:

![]() |
![]() |
![]() |
|||||
մանրամասն
![]() ՏԵՍԱԿԸ` Գինու և Կոնյակի Տուր Հայաստանում ՍԵԶՈՆԸ` Գարուն, Ամառ, Աշուն ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` 5 Օր |
մանրամասն
![]() ՏԵՍԱԿԸ` Խոհանոցային, Էթնո և Ագրո Տուր, Հանգստայան օրերի Տուր ՍԵԶՈՆԸ` Գարուն, Ամառ, Աշուն ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` 1 Օր |
մանրամասն
![]() ՏԵՍԱԿԸ` Խոհանոցային, Գյուղական, Պատմամշակութային և Էթնո Տուր Հայաստանում ՍԵԶՈՆԸ` Գարուն, Ամառ, Աշուն ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` 9 Օր ![]() ՏԵՍԱԿԸ` Խոհանոցային, Գյուղական և Էթնո Տուր Հայաստանում ՍԵԶՈՆԸ` Գարուն, Ամառ, Աշուն ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` 7 Օր |

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՆՁԵՐԸ
Հայերը աշխարհի հնագույն ժողովուրդներից են: Հայերի ինքնաանվանումն է ''հայ'', իսկ երկիրը` Հայաստան: Օտարները հայերին անվանում են «արմեններ», իսկ երկիրը՝ Արմենիա։
Հայ ժողովրդի մարդաբանական, լեզվական և մշակութային ակունքները Հայկական լեռնաշխարհում են: Հայերը պատկանում են եվրոպոիդ ռասայի արմենոիդ մարդաբանական տիպին, որին հատուկ են կլոր, հետևամասը տափակ գանգատիպը, ուղիղ, լայն և միջին բարձրության ճակատը, կոր քիթը, մուգ մազերն ու աչքերը: Այն համարվում է Առաջավոր Ասիայի հնագույն տիպը, որի մասին վկայում են Հայաստանի, Կապադովկիայի, Կիլիկիայի, Միջագետքի ու Իրանի տարածքում կատարված պեղումները:
Հայաստանը հարավային Կովկասի հնագույն երկրներից է, որը գտնվում է հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան մասում: Պատմական Հայաստանը գտնվել է Սև և Կասպից ծովերի միջև: Հյուսիսից և արևելքից շրջապատված է եղել Փոքր Կովկասյան լեռնաշղթայով:
Հայաստանը փոքր երկիր է, որը Եվրոպան կապում է Ասիայի հետ: Այն ավելի քան 2000 տարի առաջ եղել է Մերձավոր Արևելքի ամենաազդեցիկ տերություններից մեկը, իսկ այժմ Հայաստանը ժամանակակից երկիր է` բարի և տաղանդավոր մարդկանցով, հին և հարուստ մշակույթով, պատմությամբ, պատմական բազմաթիվ հուշարձաններով, գեղատեսիլ բնությամբ, ավանդական հյուրընկալությամբ և համեղ խոհանոցով:
|
Հայաստանը հարավային Կովկասի հնագույն երկրներից է, որը գտնվում է հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան մասում: Պատմական Հայաստանը գտնվել է Սև և Կասպից ծովերի միջև: Հյուսիսից և արևելքից շրջապատված է եղել Փոքր Կովկասյան լեռնաշղթայով:
|

Պատմական զարգացումը Ցորենի բնօրրանը Հացերի արքան` լավաշը Գինու լեգենդը Հայկական կոնյակ
Ստույգ դժվար է ասել, թե քանի տարեկան է հայկական խոհանոցը: Հավանաբար ճիշտ այնքան, որքան մենք` հայերս: Այն այնքան հին է, որքան մեր հողը, մեր պատմությունը, մշակույթն ու ավանդույթները:
Հայկական խոհանոցը հնագույններից մեկն է Ասիայում և ամենահինն է Անդրկովկասում: Սա հաստատում են հնէաբանները, պնդելով, որ հայերը դեռ 2500 տարի առաջ արդեն պատկերացումներ ունեին խմորման և հացաթխման մասին:
Խոհանոցը յուրաքանչյուր ժողովրդի մշակույթի առանձնահատուկ մասն է: Եվ պատահական չէ, որ այս կամ այն երկիր ճանապարհորդելիս, կարևոր և առաջնային է համարվում ազգային կերակուրների համտեսումը:
Աշխարհին է հայտնի հայ ժողովրդի հյուրընկալությունն ու հյուրասիրությունը, ավանդական խոհանոցի ախորժելի ուտեստները, անուշահամ գինիներն ու փառավոր կոնյակը:
Հայկական խոհանոցի գանձերին, հազար ու մի գաղտնիքներին հաղորդակից լինելու համար հարկավոր է գեթ մեկ անգամ լինել Հայաստանում:
|
|
Աշխարհին է հայտնի հայ ժողովրդի հյուրընկալությունն ու հյուրասիրությունը, ավանդական խոհանոցի ախորժելի ուտեստները, անուշահամ գինիներն ու փառավոր կոնյակը:
Հայկական խոհանոցի գանձերին, հազար ու մի գաղտնիքներին հաղորդակից լինելու համար հարկավոր է գեթ մեկ անգամ լինել Հայաստանում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԱՎԱՇԸ
մանրամասն
- Հայերը անձնատուր են լինում – զեկուցեցին զորավարին:
- Ինչպե՞ս,- հարցրցեց Ալեքսանդր Մակեդոնացին :
- Նրանք լավաշ են կախել բերդի աշտարակից:
- Լավաշն ի՞նչ բան է:
- Հայկական նրբաթերթ հաց է:
- Անձնատուր լինողը սպիտակ դրոշ կկախի, այլ ոչ թե լավաշ: Նրանք հաշտություն ու խաղաղություն են առաջարկում: Հայերն ուզում են ասել, թե մարդն աշխարհ է գալիս հաց ուտելու և ապրելու համար, և ոչ թե զենք վերցնելու ու կռվելու:
- Հիմա ի՞նչ անենք, զորապետ:
- Վերացրեք պաշարումը և շարժվեք առաջ: Թող հացապաշտ հայերը վայելեն իրենց հացն ու խաղաղությունը: Հացի դեմ չի կարելի նիզակ ճոճել: Աստվածները յոթ տարի շուտ են մահ պարգևում նրան, ով կռիվ է գնում հացի դեմ, -ասաց Ալեքսանդր Մակեդոնացին:
Իսկապես, որ հացը հայի համար միշտ էլ սուրբ է եղել, իսկ սրբությյուններն, ինչպես աստվածն ու հայրենի հողը, անչափելի են:

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԷԹՆՈ ՏՈՒՐԵՐ ԳԻՆՈՒ ԵՎ ԿՈՆՅԱԿԻ ՏՈՒՐԵՐ ԱՄԵՆՕՐՅԱ ՏՈՒՐԵՐ
|
Ինչպես բազմաթիվ լեռնային երկրներ, Հայաստանը նույնպես առանձնանում է հարուստ ռեսուրսներով: Մեր լեռնաշխարհի գեղատեսիլ բնությունը, անկրկնելի լանդշաֆտները, պատմամշակութային և ժայռակոփ անձեռակերտ հուշարձանները, հարուստ, բազմազան բնաշխարհը, հայկական գյուղի ինքնատիպությունը, հայկական խոհանոցի յուրահատկությունները և ավանդական հյուրասիրությունը կարևոր գործոններ են ագրո, էթնո և էկո տուրիզմի զարգացման համար:
Ներկայումս ագրո տուրիզմը, որտեղ առանձնահատուկ տեղ են գրավում խոհանոցային և գյուղական տուրիզմը, դարձել է ժամանակակից զբոսաշրջային արդյունաբերության կարևորագույն հատվածներից մեկը: Իսկ «TASTY TOUR» Ճամփորդական Ընկերության զբոսաշրջային ծրագրերի շարքում առանձնահատուկ տեղ են գրավում խոհանոցային, գյուղական և ազգագրական տուրերը:
|
Հայկական գյուղերում բացահայտելով ճաշատեսակների հին ու ավանդական բաղադրատոմսերը` «TASTY TOUR» Ճամփորդական Ընկերությունը կազմակերպում է խոհանոցային պտույտներ Հայաստանի տարբեր բնակավայրերում` ներկայացնելով հայկական գյուղի ողջ հմայքն ու հայկական խոհանոցի գանձերը: «TASTY TOUR»-ն առաջարկում է տուրերի բազմազանություն, իսկ դուք ձեր հանգստից քաղեք բավականություն: